news.1dr.am
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել է վեպ գրել Դոստոևսկու ստեղծագործության հիման վրա և էկրանավորել այն։ «Ոճիր և պատիժ» վեպն էկրանավորելու մասին ռեժիսորը հայտնել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 26-ին կայացած «ЭтоЭтно» ազգային երաժշտության փառատոնի բացման մամլո ասուլիսի ժամանակ։ Նրա կարծիքով՝ դա կլինի Դոստոևսկու վեպի ժամանակակից պատկերումը․ — Ես ցանկանում եմ գրել գիրքը, այնուհետև դրա հիման վրա…
Facebook-ը մշակում է սեփական stablecoin կրիպտոարժույթը, որը կդառնա վճարման համակարգի հիմքը, այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ կազմակերպությունն արդեն բանակցություններ է տարել Visa-ի, Mastercard-ի և First Data-ի այլ վճարման խոշոր օպերատորների հետ թոքենների ամրացման համար 1 միլիարդ դոլար ներդնելու վերաբերյալ։ Բացառված չէ, որ սոցիալական ցանցը կարող է իր օգտատերերին գովազդ դիտելու համար վճարի, որի սկզբունքը նման…
Փետրվարի 14-ը Սուրբ Վալենտինի օրն էր, սակայն դա չի նշանակում, որ սիրո խոստովանություններ պետք է անել միայն այդ օրը։ Համաձայնեք, որ երբեմն ճիշտ բառեր ընտրելն այնքան էլ հեշտ չէ։ Հեշտացնելով Ձեր առաջադրանքը՝ ներկայացնում ենք գրականության տարբեր հայտնի գործիչների ամենագեղեցիկ սիրո խոստովանությունները։ Օնորե դը Բալզակը՝ դքսուհի Էվելինա Հանսկին «Այսօր ես միայն ի զորու եմ ասել, որ սիրում եմ…
Հենրիկ Էդոյանը տասնամյակներ շարունակ իր ակտիվ ներկայությունն է ապահովել հայ ժամանակակից պոեզիայում։ Փետրվարի 5-ին ընթերցողին ներկայացվեց նրա նոր՝ «Լույսը ձախ կողմից» բանաստեղծությունների ժողովածուն, ինչի առիթով էլ «Զանգակ» գրատանը կազմակերպվել էր հանդիպում հեղինակի հետ։ Միջոցառումը մարդաշատ էր, ներկա էին ինչպես գրողի սերնդակիցներն, այնպես էլ երիտասարդներ, ովքեր հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով ավելի մոտիկից ծանոթանալ Էդոյանի հետ։ Հանդիպումը վարում…
Ջերոմ Դևիդ Սելինջերի ճգնավորության ժամանակ գրված անտիպ գործերն այնուամենայնիվ կտպագրվեն, «The guardian»-ի հետ հարցազրույցում հաստատել է գրողի որդի Մեթ Սելինջերը։ Սելինջերի վերջին պատմվածքը տպագրվել էր 1965 թվականին, «New Yorker» ամսագրում։ Մոտ կես դար գրողն ապրում էր գաղտագողի՝ թաքնվելով Քորնիշ քաղաքի (Նյու Հեմփշիր նահանգ) հետաքրքրասեր աչքերից։ Բամբասանքներ էին պտվվում, որ այդ տարիները, մինչև մահ՝ 2010 թվականը, Սելինջերը նվիրել է գրականությանը։ Գրողը սահմանափակվում էր…
1903 թվականին ճապոնացի նկարիչ Մորի Յուձանի ալիքային նախագծերը տպագրվեցին ճապոնացի այն վարպետների համար նախատեսված ուղղեցույցում, ովքեր իրենց աշխատանքների վրա ցանկանում էին ջրային տարրեր ավելացնել։ «Hamonshū» կոչվող եռահատոր աշխատությունն իր մեջ ներառում է ալիքների տարբեր վարիացիաներ. կան ազատ ձևի ալիքներ, որոնք հարմար են թրերի, կրոնական առարկաների և կերամիկայի համար։ Յուձանի նկարազարդումներն արված են Նիհոնգի (ճապոնական գեղանկարչություն) հատուկ ոճով, որը Ճապոնիայի արագ արևելացման՝…
Հարություն Այնտապյանը, ով զբաղվում է դիզայնով, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Երբ խաղում են արձանները» պաստառների երկրորդ շարքը։ Այս անգամ Հարությունն օգտագործել է համաշխարհային ճանաչում ունեցող արձանների պատկերները, ի տարբերություն նախորդ շարքի, որը պատրաստել էր հայկական արձանների օգնությամբ։ Պատկերներն Այստեղ։