fbpx
Մշակույթ

Սելինջերի որդին կհրատարակի գրողի անտիպ ստեղծագործությունները

Ջերոմ Դևիդ Սելինջերի ճգնավորության ժամանակ գրված անտիպ գործերն այնուամենայնիվ կտպագրվեն, «The guardian»-ի հետ հարցազրույցում հաստատել է գրողի որդի Մեթ Սելինջերը։

Սելինջերի վերջին պատմվածքը տպագրվել էր 1965 թվականին, «New Yorker» ամսագրում։ Մոտ կես դար գրողն ապրում էր գաղտագողի՝ թաքնվելով Քորնիշ քաղաքի (Նյու Հեմփշիր նահանգ) հետաքրքրասեր աչքերից։ Բամբասանքներ էին պտվվում, որ այդ տարիները, մինչև մահ՝ 2010 թվականը, Սելինջերը նվիրել է գրականությանը։

Գրողը սահմանափակվում էր մտերիմների հետ շփումով, որպեսզի ոչինչ չշեղեր նրան գրելուց։ Նա կարող էր մեքենան կանգնեցնել ճամփեզրին ու սևագրեր ապագա պատմվածքը, իսկ տանն ամենուրեք նշումների տետրակներ էին, պատմում է Մեթը։

Ամբողջական հոդվածը կարող եք դիտել այստեղ՝ news.1dr.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ