news.am
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակին նախարարությունում։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են կոմիտեից։ NEWS-ից հայտնում են, որ խուզարկությունից հետո ԱԻՆ մի քանի աշխատակիցներ տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության համար։ Իսկ վերոնշված քրգործի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
ՀՀ վերաքննիչ դատարանը Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս տեղեկությունը News-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Մինչ այս Դատախազությունը միջնորդել էր կալանավորել Մկրտչյանին, բայց ընդհանուր իրավասության դատարանը չէր բավարարել միջնորդությունը, իսկ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը Վերաքննիչում։ Նշենք, որ համայնքապետը մեղադրվում է՝ ընտրություններին բնակիչների կամաարտահայտության վրա…
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Երևան-Գյումրի ճանապարհի 50-րդ կիլոմետրին մարդատար Գազելը կողաշրջվել է, որի հետևանքով նախնականով կա 5 զոհ ու 13 վիրավոր։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նրանցից 2-ին վիրահատում են։ News.am-ը կադրեր է ներկայացրել դեպքի վայրից։
ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել՝ պահանջելով կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այս մասին News-ը տեղեկացել է Դատախազությունից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Չարչյանի խափանման միջոց կալանավորումն ընդհանուր իրավասության դատարանը փոխարինեց գրավի դիմաց ստորագրությամբ չհեռանալով։ Նշվում է, որ Վերաքննիչ ներկայացված բողոքը մակագրվել է դատավոր Սևակ Համբարձումյանին։
Նախնական վարկածով խմելու ջրի թունավորից «Արմավիր» բժշկական կենտրոն են դիմել 26 քաղաքացիներ, որոնցից 10-ը հոսպիտալացվել են։ Այս մասին News-ին ասել է ԲԿ–ի բժիշկ–համաճարակաբան Աշխեն Պողոսյանը։ Նա ասել է, որ բոլոր դիմողները Խանջյան համայնքից են ու հոսպիտալցված 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ավելի մանրամասն՝ աղբյուրում։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» երեկ իրականացվել են խուզարկություններ՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից, որոնք ավարտվել են ուշ երեկոյան, իսկ դրանից հետո շենքը կապարակնքվել է։ Այս մասին News-ին ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը։ Սաղաթելյանն ասել է, որ «հայտնի չէ, թե ինչ քրեական գործով են տեղի ունեցել խուզարկությունները»։ Նա նշել նաև, որ կա 3 ձերբակալված։
Հուլիսի 3-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում 2 տղամարդ է կայծակնահարվել։ Այս մասին News.am-ին հայտնել է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը: Նշվում է, որ տղամարդկանցից մեկը 45 տարեկանը, մյուսը՝ 58: Հովիվներից մեկն արդեն դուրս է գրվել, իսկ մյուսը դեռևս շարունակում է գտնվել հիվանդանոց՝ ծանր վիճակում։