fbpx
Իրավական

Քասախի համայնքապետը կկալանավորվի․ Վերաքննիչի որոշումը

ՀՀ վերաքննիչ դատարանը Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Այս տեղեկությունը News-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Մինչ այս Դատախազությունը միջնորդել էր կալանավորել Մկրտչյանին, բայց ընդհանուր իրավասության դատարանը չէր բավարարել միջնորդությունը, իսկ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը Վերաքննիչում։

Նշենք, որ համայնքապետը մեղադրվում է՝ ընտրություններին բնակիչների կամաարտահայտության վրա ազդելու համար։ Նա ստիպել է չընտրել «Քաղաքացիական պայմանագրին», բայց, միևնույն ժամանակ, ընտրել հենց «Պատիվ ունեմ» դաշինքին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ