nissanjuke forum
Ով կփոխարինի Արա Սահակյանին
Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում չարաշահումներ են հայտնաբերվել
2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Նույն օրը թանգարանի աշխատակիցներից ոստիկանության Տարոնի բաժնում…
Նոր Նորքում շինություն է ապամոնտաժվում
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը մոտ 1 ժամ առաջ ուղիղ եթերով հրապարակել է, թե ինչպես է ապամոնտաժվում Նոր Նորքում գտնվող ապօրինի կառույցներից մեկը (հոլովակը ստորև): Կառույցը ապամոնտաժվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ:
Մխիթարյանի գեղեցիկ գոլը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Վուլվերհեմփթոնին»: Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Կավալյերոն: Հանդիպման ամբողջ ընթացքում լոնդոնցիները փորձում էին փրկել խաղը: Հանդիպման 76-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու խաղացողը 86-րդ րոպեին կարողացավ գոլի հեղինակ դառնալ` փոխանցում-հարվածով ու հավասարեցնել հաշիվը: https://www.youtube.com/watch?v=BTiLyo48sFI Խաղի…
«Պատերազմներում, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում»,- Նիկոլ Փաշինյան
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին, հայտնում է վարչապետի պաշտոնական կայք-էջը: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել…
«ՀՀ կառավարությունը կավելացնի ընդհանուր առողջապահական բյուջեն»,- Արսեն Թորոսյան
Ալմաթիի հռչակագրի 40 ամյակին նվիրված Աստանայում անցկացվող համաշխարհային ժողովին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ելույթը նվիրված էր առողջության առաջնային պահպանմանը. «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Շուրջ 40 տարի է` ընդունվել է Ալմաթիի հռչակագիրը, որն առողջապահության ոլորտում 20-րդ դարի խոշոր հեղափոխություն է ճանաչվել. այն, մասնավորապես, առողջության առաջնային պահպանումը որակել է որպես «Առողջություն բոլորի համար» նպատակին հասնելու…
Երևանում կմեկնարկի հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթ
Երևանում մեկնարկող հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթվա միջոցով նպատակ է դրված ամենուրեք և յուրաքանչյուրին հասցնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության արդիական հիմնախնդիրն է: Շաբաթը կմեկնարկի նոյեմբերի 12-ին և կտևի մինչև նոյեմբերի 16-ը: 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հակամանրէային դեղերի նկատմամբ…
«Մենք քաղաքականություն մշակող կառույց ենք, և բոլոր քայլերն ուղղված են մեր բնակչության առողջության պահպանմանն ու բարօրությանը»,- Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հյուրը հետաքրքրվել է Հայաստանում հավաքների ժամանակ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով վերջին զարգացումները` որպես ժողովրդավարական, դրական փորձ ունեցող երկիր: Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ…
Վանաձորում ձախողվել է հանցավոր հեղինակության սպանությունը
Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզայնի փոխանցմամբ, ՔԿ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, որը պրոֆեսիոնալ կարատեիստ է։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը նշեց, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն կատարվածի վերաբերյալ։ Աղբյուր՝ aysor.am
Արդարադատության նախարարության հայտարարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին« օրենքի նախագիծը, որին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արդեն իսկ անդրադարձել են՝ նշելով, որ այսպիսով դատավորների կենսաթոշակն իջեցվում է: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am–ում, գործընկեր…
400-ից ավելի դատապարտյալ արդեն ազատության մեջ է
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 438 դատապարտյալ:
Արցախը ունի ոստիկանապետի նոր տեղակալ
Aysor.am-ի փոխանցամբ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։
Հայաստանի փոքր ՀԷԿ-երը աշխատել են խախտումներով
Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գերակշիռ մասը տարիներ շարունակ աշխատել է օրենքի կոպիտ խախտումներով, բայց Բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս ամենի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Այսպիսի եզրահանգում է արել Գլխավոր դատախազությունը, որը, համադրելով առկա փաստերը, քրեական գործ է հարուցել, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Կառույցից…
Անօդաչու թռչող սարքերի լիցքավորում լազերային ճառագայթի միջոցով
Շվեյցարիայի Լոզան քաղաքի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (EPFL) մշակում են օդում լազերի օգնությամբ անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) լիցքավորման տեխնոլոգիա: Համակարգի հանգուցային բաղադրիչը սեփական լաբորատորիայում աճեցված արհեստական ալմաստն է, որի շնորհիվ լազերային ճառագայթը բավականին հզոր է դառնում, որպեսզի էներգիայով սնուցի զգալի տարածության վրա գտնվող մուլտիկոպտյորը: Ինչպես իր կայքում նշում է EPFL-ը, այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ…
Նյու Դելին բնակիչները շնչահեղձ են լինում թունավոր սմոգից
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակիչները արդեն չորրորդ օրն է՝ շարունակում են շնչահեղձ լինել թունավոր սմոգից, որը հայտնվել է նոյեմբերի 8-ի առավոտյան՝ հնդկական Դիվալի փառատոնի տոնակատարությունից հետո: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է 400 միկրոգրամը: Օդերևութաբանները չեն խոստանում, որ մոտակա օրերին Նյու Դելիում կտեղա ուժեղ անձրև, կամ տեղի կունենա քամու ուժեղացում, ինչը…















