fbpx
Քաղաքականություն

Ով կփոխարինի Արա Սահակյանին

Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ