pandmeic
Ռուսաստանը շահագրգռված է միգրանտների ներհոսքով. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է միգրանտների ներհոսքով, քանի որ երկրում շուտով չեն բավականացնելու աշխատանքային ձեռքերը, սա լրջորեն կսահմանափակի տնտեսության աճը: «Ռուսաստանը նոր քաղաքացիների ներհոսքի կարիք ունի: Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության զարգացմանը զուգահեռ մեզ արդեն աշխատանքային ձեռքերը չեն…
76,7 մլն դրամ` Արցախում հակաճգնաժամային միջոցառման շահառուներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել Facebook-ում: Շտաբը հայտնում է, որ Արցախի պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների արդյունքները: Միջոցառումների փաստացի շահառու է հանդիսացել 1447 հարկ վճարող` 76,7 մլն դրամ գումարի չափով: Որոշ տնտեսվարողներ, սակայն, դեռ չեն դիմել: ՊԵԿ-ում փորձելու են հնարավորությունների ևս մեկ պատուհան գործարկել՝ հընթացս նաև շահառու ոլորտների ցանկն…
523 նոր դեպք և 515 առողջացած. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111665 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում…
Կորոնավիրուսի հետևանքով 7 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 63 տարեկան է
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տողեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի մասին: Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք,…
Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ-ն մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմշակի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ Միացյալն նահանգները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմշակի: Հայտնենք, որ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարիկները կատարում է դաշնային և տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 122,1 հազար դեպք: Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է ավելի քան 9,4 մլն…
Հայակական արտադրության ՊՇՌ թեստերը պատրաստ են. նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ հայկական արտադրության կորոնավիրուսի թեստերը պատրաստ են: «Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ ‼️ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել…
Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել և 7 նոր դեպք է գրանցվել
Արցախի տեեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը նոր տեղեկատվություն է հայտնում երկրում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: «ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում…
ՍԱՏՄ-ն կասեցրել է մոտ 200 կազմակերպության գործունեություն
ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում շարունակվում է: ՍԱՏՄ տեսուչներն այսօր խստացված ստուգումներ են անցկացրել Երևանի Ավան վարչական շրջանի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Արդյունքում հայտնաբերվել են ջերմաչափման և ախտահանման մատյանների…
Ռուսաստանում հաստատվել է 10,581 նոր դեպք. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը ավելացել են 10,581-ով: Այժմ երկրում հաստատված դեպքերի թիվը 145,268 է: 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է 76 մարդ, ընդհանուր մահացածների թիվը` 1,356 է: Տվյալներին ավելի մանրմասն կարող եք ծանոթանալ այստեղ:









