Real
Պոգբան ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ծանր իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է քննարկել ֆուտբոլիստի 90-100 միլիոն եվրոյի առաջարկը։ Հատկանշական է նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են նաև «Յուվենտուսը» և Փարիզի ՊՍԺ-ն։ Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը։

