road safety am
Ժիրայր Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից պատասխան են ստացել, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով։ Այս առնչությամբ «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր…
Հրապարակախոս Կարինե Խոդիկյանը ասել է. «Այն ընտրական օրենսգիրքը, որը մեզ պարտադրվեց, որոշակիորեն շեղեց մեզ այն ընդհանուր քաղաքական քարտեզից, որը մեզանից յուրաքանչյուրը գծում էր՝ նկատի ունենալով հերթական զարգացումները»: Խոսելով ԱԺ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին` նա կարծիք հայտնեց, որ հիմա դաշտում ամեն մեկն ավելի շատ զբաղված է ձայներ հավաքելով, այնպիսի գործընթացով, որը, կարծես, նախկին իշխանության ժառանգությունն…
News.am-ն հայտնում է՝ իր հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշել է, որ Նոյեմբերի 9-ի դրությամբ մոտ 1000 քաղաքացի դիմել է անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու համար, որոնցից 13-ը մերժվել է՝ «Ընտրական օրենսգրքով» սահմանված պահանջներին չբավարարելու հիմքով։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ցուցակով: Լրագրողների հետ զրույցում նա հստակ չասաց՝ կլինի խորհրդարանում, թե ոչ, միայն ասաց, որ լինելու է պատգամավորի թեկնածու: «Արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը: Այս մասին Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է այսօր «Ազատ…