rubli dolar
Բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով 3839,58 հազար դոլար
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինը երեքշաբթի նվազել է 10 տոկոսով, ինչը փորձագետները համարում են նորմալ դինամիկա, գրում է ՌԻԱ Նովոստին: Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով 3839,58 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 10 տոկոսով՝ հասնելով 3,705 հազար դոլարի: Այլ թվային արժույթների փոխարժեքը նույնպես նվազել է: Մասնավորապես, …
Բիթքոինի փոխարժեքը 4.5 հազար դոլարից ցածր է
Բիթքոինի փոխարժեքը 4.5 հազար դոլարից ցածր է և հասել է 2017 թվականի հոկտեմբերի արժեքին, հայտնում է Reuters–ը։ Նշվում է, որ 1 օրվա ընթացքում կրիպտոարժույթը կորցրել է իր արժեքի 7 տոկոսը։ Անցյալ չորեքշաբթի օրվանից՝ նոյեմբերի 14-ից, բիթքոինի փոխարժեքը 30 տոկոսով անկում է ապրել։


