fbpx
Տնտեսություն

Բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով 3839,58 հազար դոլար

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինը  երեքշաբթի նվազել է 10 տոկոսով, ինչը փորձագետները  համարում են նորմալ դինամիկա, գրում է ՌԻԱ Նովոստին: 

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով  3839,58 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 10 տոկոսով՝ հասնելով 3,705  հազար դոլարի: 

Այլ թվային արժույթների փոխարժեքը նույնպես  նվազել է: Մասնավորապես,  Ethereum-ի փոխարժեքը նվազել է 12,82%-ով և կազմել 129,38 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝  11,25%-ով և կազմել 0,379 դոլար:

Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 129,13 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 51,5 տոկոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ