fbpx
Մշակույթ

Բելգիացի սյուռեալիստի նկարը դարձել է Նյու Յորքի աճուրդի թոփ-լոտը

Բելգիացի սյուռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի (1898 – 1967) «Հրդեհ» (L՚incendie) նկարը դարձել է ամենաթանկ լոտն իմպրեսիոնիստների եւ արդի նկարիչների գործերի՝ նոյեմբերի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում: Հայտնում է 168.am լրատվականը:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Sotheby՚s աճուրդային տան ներկայացուցիչ Հալլի Ֆրիրը, 1948 թվականին ստեղծված այդ նկարը վաճառվել է 4,335 միլիոն դոլարով՝ գրեթե եռապատիկ թանկ նախնական գնահատումից։ Պիեռ Օգյուստ Ռենուարի (1847 – 1919 ) վրձնի «Կինը պարտեզում» (Femme Au Jardin) կտավը վաճառվել է 1,395 միլիոն դոլարով:

Մեքսիկական մոդեռնիզմի հիմնադիրը համարվող Ալֆրեդո Ռամոս Մարտինեսի (1871 – 1946) վրձնի՝ 1932 թվականին նկարված «Ծաղիկով հնդկուհին» նկարը վաճառվել է 1,167 միլիոն դոլարով, իսկ Կլոդ Մոնեի (1840 – 1926) վրձնի՝ 1925 – 1926 թվականին Ժիվեռնիում նկարված «Վարդերը տան մոտ» կտավը՝ 1,035 միլիոն դոլարով: Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Գոգենի (1848 – 1903) վրձնի «Մանդոլինան աթոռին» (Sur une Chaise) նկարը ձեռք է բերվել 807 հազար դոլարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ