Shuri
Ճապոնիայում այրվում է 600-ամյա Սյուրի ամրոցը
Այսօր վաղ առավոտից այրվում է Ճապոնիայի Օկինավա կղզում գտնվող Սյուրի (Shuri) ամրոցը: Գրեթե հողին են հավասարվել ամրոցի հիմնական շենքը, ինչպես նաև հյուսիսային և հարավային կառույցները: Տեղեկությունը հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները։ Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն: Ամրոցը շուրջ 600 տարի Ռյուկյու թագավորների նստավայրն է եղել: Այն ամբողջությամբ ավերվել է 1945 թ.-ին՝ Օկինավայի ճակատամարտի ժամանակ: Վերակառուցման աշխատանքներն…

