Sky
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին. Sky
Իսրայելի զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանին, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը: Աղբյուրի տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան: Վնասվել է օդանավակայանի թռիչքուղին: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկությունը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Հալեպի միջազգային օդանավակայանն իր աշխատանքին էր վերադարձել հոկտեմբերի 14-ի առավոտյան՝ իսրայելական նախորդ հարվածներից երկու օր…
Պետք է հաղթանակ տոնենք Լիվերպուլի հետ այս կռվում․ Պոգբա
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպելու է «Լիվերպուլի» հետ՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում։ ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է հանդիպման մասին։ «Մեզ իրական մենամարտ է սպասվում: Մենք պետք է զգոն լինենք և հաղթանակ տոնենք այս կռվում», – Sky-ի հաղորդմամբ՝ ասել է կիսապաշտպանը: Նշենք, որ հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին։
Ատալանտան իտալական Լիվերպուլն է․ Կապելո
Հռչակավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Ատալանտայի» ու թիմը գլխավորող Ջանպիերո Գասպերինիի մասին։ «Իտալացի մարզիչներն այժմ ավելի հարձակվողական և ագրեսիվ ֆուտբոլ են դավանում: Գասպերինիի թիմը միշտ փորձում է առաջ շարժվել, ինչը նրանց խաղն ավելի գրավիչ է դարձնում: «Ատալանտան» իտալական «Լիվերպուլն» է: Սա շատ հետաքրքիր նախագիծ է», – Կապելոյի խոսքերը փոխանցում է Sky-ը:



