SMS
Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիները դիմեն հանձնաժողով․ ՄՊՀ հորդորը քաղաքացիներին
Հայաստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթներ է հարուցել մի շարք ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ։ Գործողությունը նպատակ ունի բացահայտել անբարեխիղճ մրցակցության և հասարակության մոլորեցման դեպքերը՝ կապված օգտատերերին և ոչ օգտատերերին գովազդային հաղորդագրությունների ուղարկման հետ։ ՄՊՀ-ն հայտնում է, որ GOODWIN, ADJARABET, VBET և TOTOGAMING ընկերությունների անունից գովազդային հաղորդագրություններ ստացող քաղաքացիները, որոնք…
ԱԱԾ-ն զգուշացնում է․ հայտարարություն
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում: Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական…
Հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-ներ․ ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ: Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»:
Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության Facebook-ի էջում գրված է․ «Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է: Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»: https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/1398320147018648?__cft__[0]=AZUwZAr5l1u3QZz0lWeHhl4xPg62rPPd05Kv0WPG8QV6alF6We5K2BB8M_TZpY2keNNU2EMtszPEvo2ILqZaCerguhyDuKn0NM5C7UFHMxSFN0JWD1WKf2KPeobrVvaS0ZH88_z7k25ngGfIqL2V645qLgkg7cDrgAi64_zG9ckHA1yvJZXNfU4-bswPfZn5HDA&__tn__=%2CO%2CP-y-R
SMS-ի միջոցով հնարավոր կլինի ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին. ԴԱՀԿ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ անվճար SMS հաղորդագրության միջոցով հնարավոր կլինի ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին: Ստորև ներկայացնում ենք ծառայության հաղորդագրությունն ամբողջությամբ. «Հարգելի քաղաքացիներ, Եթե ցանկանում եք անվճար SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել ձեր նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել (060)570-402 հեռախոսահամարին և…
SMS-ների միջոցով թվիթ անելը ժամանակավորապես կարգելափակվի
Twitter-ը ժամանակավորապես անջատել է գործառույթը, որը հնարավորություն էր տալիս օգտատերերին գրառումներ կատարել SMS-ների միջոցով ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հաղորդում է սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը: «Մենք ժամանակավորապես անջատում ենք SMS տեքստային հաղորդագրությունների միջոցով թվիթներ զետեղելու հնարավորությունը՝ օգտահաշիվները պաշտպանելու համար: Մենք այդ քայլը ձեռնարկում ենք այն խոցելիությունների պատճառով, որոնք պետք է վերացվեն շարժական գործարկուների…






