fbpx
ՏՏ

SMS-ների միջոցով թվիթ անելը ժամանակավորապես կարգելափակվի

Twitter-ը ժամանակավորապես անջատել է գործառույթը, որը հնարավորություն էր տալիս օգտատերերին գրառումներ կատարել SMS-ների միջոցով ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հաղորդում է սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը:

«Մենք ժամանակավորապես անջատում ենք SMS տեքստային հաղորդագրությունների միջոցով թվիթներ զետեղելու հնարավորությունը՝ օգտահաշիվները պաշտպանելու համար: Մենք այդ քայլը ձեռնարկում ենք այն խոցելիությունների պատճառով, որոնք պետք է վերացվեն շարժական գործարկուների կողմից, և մեր կախվածությամբ շարժական հեռախոսի համարով երկգործոն աուտենտիֆիկացիայից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտում են մամուլի ծառայությունում, շուտով գործառույթը կվերականգնվի այն շուկաներում, որոնց SMS-ներն անհրաժեշտ են հուսալի կապ ապահովելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ