snap
Ռոզա Լինի Snap-ը Spotify-ում 2-րդ ամենաշատ լսված եվրատեսիլյան երգն է
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսված 2-րդ երգը Spotify-ում: Այս մասին հրապարակում է արվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ինստագրամյան էջում: «Հայաստանի ներկայացուիցչ Ռոզ Լինը նոր ռեկորդ է սահմանել: Նրա Snap երգը այժմ երկրորդ ամենաշատ լսված եվրատեսիլյան երգն է Spotify-ում, -գրված է հրապարակված լուսանկարին կից:
Ռոզա Լինի SNAP-ը ստացել է պլատինե երգի կարգավիճակ
«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի SNAP-ը ստացել է պլատինե երգի կարգավիճակ։ Այդ մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Sony Music Italy-ն: 2023 թվականին էլ երգչուհին մասնակցելու է Էդ Շիրանի համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայում՝ ելույթ ունենալով բացման հատվածում:
SNAP-ը դարձել է Եվրատեսիլի պատմության ամենաշատ լսելի 5 երգից մեկը Spotify-ում
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «SNAP»-ը դարձել է Եվրատեսիլի պատմության ամենաշատ լսելի 5 երգից մեկը «Spotify»-ում: «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ՝ «SNAP»-ը նույնիսկ առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից:


