Sport.es
Մեսսին վերսկսում է մարզումները
Կատալոնական «Բարսելոնայի» ասռաջատար Լիոնել Մեսսին այսօրվանից՝ սեպտեմբերի 7-ից, վերսկսում է մարզումները։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ արգենտինացի աստղը բուժզննում կանցնի, ինչպես նաև վերականգնողական մարզում։ Հիշեցնենք, որ օրերս Մեսսին հայտարարել էր ևս մեկ մրցաշրջան «Բարսայում» մնալու մասին։
Բարտոմեուն Մեսսիի հետ կհանդիպի միայն, եթե դա լինի նոր պայմանագիր կնքելու համար
Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին հանդիպում է խնդրել ակումբի նախագահի հետ, որպեսզի քննարկի ակումբից հեռանալու պայմանները։ Սակայն, «Բարսայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ պատրաստ է հանդիպել արգենտինացու հետ միայն այն դեպքում, եթե նա ցանկանում է նոր պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին…
Մեսսին չի հեռանա Բարսայից․ Բարտոմեու
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն տվել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր չեն հեռանա ակումբից տրանսֆերային պատուհանի ընթացքում։ ««Բարսելոնան» որևէ դեպքում չի պատրաստվում հրաժարվել Տեր Շտեգենից, Լանգլեից, Սեմեդուից, Դե Յոնգից, Գրիզմանից և Մեսսիից: Առաջարկներ ստացել ենք կապված Դեմբելեի հետ, սակայն նա ևս կմնա ակումբում: Մենք դեռ հույսեր կապում ենք նրա հետ», – Բարտոմեուի խոսքերը փոխանցում…
Բարսայի ղեկավարությունը արտահերթ հանդիպում է ունեցել Սետյենի հետ
«Բարսելոնայի» ղեկավարությունը արտահերթ հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենի հետ։ Հանդիպումը գլխավորել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ «Օսասունայից» 2-1 հաշվով կրած պարտության պատասխանատվությունն Էտյենը վերցրել է իր վրա։ Սակայն, ըստ աղբյուրի, Սետյենի հեռացվելու հարցը մինչև այս մրցաշրջանի ավարտը չկա։ Մրցաշրջանի ավարտից հետո գալու է…
Ես ինձ մյուս մրցաշրջանում տեսնում եմ Բարսելոնայի ղեկին. Սետյեն
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը խոսել է ակումբում իր ապագա պլանների մասին։ Մարզիչն հայտնել է, ո իրեն մյուս մրցաշրջանում տեսնում է «Բարսելոնայի» ղեկին։ «Բայց իրականությունն այն է, որ երբեմն չի հաջողվում նպատակին հասնել։ Կամ հասնում ես նրան, բայց դրա հետևում աշխատանք է, որը պետք է ըստ արժանվույն գնահատվի»։ Սետյեն նաև հավելել է, որ պատասխանատվության մի…
Բարսայի ֆուտբոլիստները հրաժարվել են ընդունել աշխատավարձի կրճատման առաջարկը
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կրկին դիմել է թիմի ֆուտբոլիստներին և առաջարկել ընդունել աշխատավարձերի կրճատման առաջարկը, սակայն ֆուտբոլիստները հրաժարվել են ընդունել երկրորո անգամ աշխատավարձի կրճատման առաջարկը: Նախագահը նման առաջարկ է արել, որպեսզի ակումբը խուսափի հետագա ֆինանսական ծանր խնդիրներից, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված արդեն առաջացել են ֆինանսական խնդիրներ: Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից:
Նապոլին հետաքրքրված է Բարսայի պաշտպանով
«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»: Այսպիսով հավանական է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ա սերիայում: Հայտնենք, որ «Նապոլին» Սամուել Ումտիտին փոխարինող է տեսնում Կալիդա Կուլիբալիին, ով ըստ հավանականության կհեռանա ակումբից: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Իսպանական Մալագան կարող է լուծարվել
Իսպանական հայտնի «Մալագա» ակումբը, որը 2018 թվականից հանդես է գալիս 2-րդ դիվիզիոնում, կարող է լուծարվել։ Sport.es-ի հաղորդմամբ՝ ակումբը ֆինանսական ծանր ճգնաժամի մեջ է հայտնվել դրա սեփականատեր Աբդուլա Ալ-Տանիի անհաշվենկատ գործողությունների ու կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի արդյունքում։ «Մալագան» այս պահին զբաղեցնում է դիվիզիոնի 15-րդ հորիզոնականը։













