Սպորտ

Մեսսին չի հեռանա Բարսայից․ Բարտոմեու

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն տվել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր չեն հեռանա ակումբից տրանսֆերային պատուհանի ընթացքում։


««Բարսելոնան» որևէ դեպքում չի պատրաստվում հրաժարվել Տեր Շտեգենից, Լանգլեից, Սեմեդուից, Դե Յոնգից, Գրիզմանից և Մեսսիից:

Առաջարկներ ստացել ենք կապված Դեմբելեի հետ, սակայն նա ևս կմնա ակումբում: Մենք դեռ հույսեր կապում ենք նրա հետ», – Բարտոմեուի խոսքերը փոխանցում է Sport.es-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մեսսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ