Sport Express
Մոսկվայի «Դինամոյում» հանդես եկող հայազգի Արսեն Զախարյանը գտնվում է «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Sport Express-ը։ Նշվում է, որ անգլիական ակումբը, թե ինչպես է զարգանում 18-ամյա ֆուտբոլիստի կարիերան։ Զախարյանի պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։
Եվրոպական 12 թիմեր մտադիր են ստեղծել նոր մրցաշար՝ Եվրոպայի Սուպերլիգա։ Այս մասին հայտնում է Sport Express-ը, որը ներկայացրել է ակումբերի տարածած հայտարարությունը։ Այս ակումբներն են՝ «Միլանը», «Արսենալը», «Աթլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու «Տոտենհեմը»։ Նշվածները կլինեն մրցաշարի հիմնադիր-ակումբները, որոնք պարտադիր կմասնակցեն մրցաշարին, իսկ ևս 3 ակումբներ կմիանան նրանց մեկնարկից…
«Նապոլիի» կիսապաշտպան Ամին Յունեսի ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Լոկոմոտիվը» Ակումբը արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի գործակալների հետ: Այսպիսով Յունեսը մոտ է «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն, քանի որ նա չի մտնում «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ծրագրերի մեջ: Այս մասինհաղորդում է Sport Express-ը: