Սպորտ

Եվրոպական 12 առաջատար ակումբներ ստեղծում են Սուպերլիգա

Եվրոպական 12 թիմեր մտադիր են ստեղծել նոր մրցաշար՝ Եվրոպայի Սուպերլիգա։

Այս մասին հայտնում է Sport Express-ը, որը ներկայացրել է ակումբերի տարածած հայտարարությունը։

Այս ակումբներն են՝ «Միլանը», «Արսենալը», «Աթլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու «Տոտենհեմը»։ Նշվածները կլինեն մրցաշարի հիմնադիր-ակումբները, որոնք պարտադիր կմասնակցեն մրցաշարին, իսկ ևս 3 ակումբներ կմիանան նրանց մեկնարկից առաջ։

Ակումբները, որպես մրցաշարի ստեղծման պատճառ, նշում են հիմնականում որոշակի ձևաչափի ստեղծումը, որի արդյունքում Եվրոպայի ուժեղագույնները կկարողանան պարբերաբար մրցել միմյանց հետ։

Ինչպես նաև, մրցաշարի ստեղծումը նպատակ է հետապնդում բարձրացնել եվրոպական մրցաշարերի որակն ու ինտենսիվությունը։

Նշվում է, որ այժմ հիմնադիրները ծրագրում են FIFA-ի ու UEFA-ի հետ քննարկել համագործակցության հնարավորությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ