Sport Mediaset
Ինտերը ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպանին
«Ինտերը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի 28-ամյա կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին: Հայտնի է, որ ակումբը կգնա այս քայլին, եթե ստանա առնվազն 60 միլիոն եվրոյի առաջարկ: Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։
Իգուաինն ու Դիբալան ամենայն հավանականությամբ, Յուվենտուսի հետ կերկարաձգեն պայմանագրերը
«Յուվենտուսի» հարձակվողներ Պաուլո Դիբալան և Գոնսալո Իգուայինն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգեն պայմանագրերն ակումբի հետ։ Կողմերը մոտ են համաձայնության գալուն։ Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։ «Յուվենտուսի» ղեկավարությունը անցած ամառ պատրաստ էր բաժանվել այս ֆուտբոլիստներից, բայց այդ ժամանակից ի վեր իրավիճակը փոխվել է։ Իգուայինի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը բանակցություններ են վարում…
Ինտերը չի հրաժարվում Ջեկոյին ձեռք բերելու մտքից
«Ինտերը» դեռևս ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին։ Մոտ ժամանակներս 33-ամյա բոսնիացու համար ակումբը մտադիր է 18 մլն եվրո առաջարկել հռոմեական թիմին: Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Ջեկոյի համար 15 մլն եվրո վճարելու պատրատակամություն է հայտնել, մինչդեռ հռոմեացիները 20 մլն եվրո են պահանջել:



