sportayin lurer

  • «Ինտերը» «Չելսիի» առաջ պայման է դրել՝ հայտնելով, որ չի պատրաստվում 8 մլն եվրոյից ավելին վճարել Ռոմելու Լուկակուի վարձակալության համար։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբում «ներաձուրիներն» առաջարկել էին 5 մլն եվրո (2 մլն էլ նախատեսված էր հավելավճարների տեսքով), սակայն «ազնվականները» պահանջել են 10 մլն: Նշվում է, որ հիմա միլանյան ակումբը հայտնել է վերջնական…

    Ինտերը Չելսիի առաջ պայման է դրել՝ կապված Լուկակուի վարձակալության հետ
  • «Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերն ամենայն հավանականությամբ չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ». նա չի ցանկանում։ Այս մասին հայտնել է Metro-ն։ Նշվում է, որ իրավիճակը չի փոխում նաև այն հանգամանքը, որ Տիմբերը քաջածանոթ է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։  

    Տիմբերը չի տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
  • «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ասել է, որ իր ապագա կինը չպետք է լինի սոցցանցերում։ «Շատ աղջիկներ ինձ հարցնում են, թե ինչու ես ամուսնացած չեմ, բայց կներեք, դուք պարզապես ժամանակ եք կորցնում: Կինը, որի հետ ամուսնանալու եմ, չպետք է լինի սոցիալական ցանցերում: Ուզում եմ ամուսնանալ մի կնոջ հետ, ով կհարգի Աստծուն և աղոթքները»,- Մանեի խոսքերն…

    Իմ ապագա կինը չպետք է լինի սոցցանցերում․ Մանե
  • «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերամիավորվել իր հայրենակցի հետ: Նշվում է, որ նրանք 2010-2013 թվականներին համատեղ աշխատել են Մադրիդի «Ռեալում»: Ռոնալդուի պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ: Transfermarkt-ը Կրիշտիանուի տրանսֆերային արժեքը գնահատում է 30…

    Մոուրինյոն ցանկանում է վերամիավորվել Ռոնալդուի հետ
  • «Պորտուի» 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան տեղափոխվում է Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին հայտնել են պորտուգալական ակումբի պաշտոնական կայքից: Նշվում է, որ պայմանագիրը կարժենա 40 միլիոն եվրո: Հետագայում պորտուգալական ակումբը ևս 5 միլիոն եվրո բոնուս կստանա:  

    Պորտուի կիսապաշտպանը տեղափոխվում է Լոնդոնի Արսենալ
  • «Գրանդ սպորտ» մարզահամալիրի լողափնյա վոլեյբոլի խաղադաշտում այսօր մեկնարկել է Հայաստանի կանանց և տղամարդկանց զուգահեռաբար անցկացվող առաջնությունը: Մասնակցում են կանանց տասը և տղամարդկանց վեց թիմեր: Այժմ խմբային մրցումներն են, որոնք ընթանում են վաղ առավոտից մինչև երեկո: Մրցանակակիրները հայտնի կդառնան հունիսի 19 –ին:

    Հայաստանի կանանց և տղամարդկանց լողափնյա վոլեյբոլի առաջնությունը մեկնարկվել է
  • Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը,  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայկական մի շարք ակումբներում, մեր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին: Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:…

    Ալաշկերտը նոր գլխավոր մարզիչ ունի
  • «Ինտերի» չորս ֆուտբոլիստներ հայտնվել են «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, նրանք  հետաքրքրված են Միլան Շկրինյարի, Ալեսանդրո Բաստոնիի, Դենզել Դյումֆրիսի և Ստեֆան դե Վրեյի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ «ազնվականները» նշված խաղացողների հետ կապված հարցում են կատարել Ռոմելու Լուկակուի տեղափոխության բանակցությունների ընթացքում։ Շկրինյարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։

    Ինտերի 4 ֆուտբոլիստի է ցանկանում Չելսին
  • Կիսապաշտպան Դավիթ Ներեսը կարող է շարունակել Պորտուգալիայի առաջնությունում։ Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Բենֆիկան»։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են եկել, և Ներեսը լիսաբոնցիների կազմում ստանալու է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ։ Ներեսը 2022 թվականի ձմռանն էր «Այաքսից» տեղափոխվել «Շախտյոր», սակայն Ուկրաինայի առաջնության դադարեցման պատճառով դեռևս պաշտոնական հանդիպման չի մասնակցել…

    Հնարավոր է Դավիթ Ներսը տեղափոխվի Պորտուգալիա
  • Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման նշել է, որ չի հեռանա մադրիդյան ակումբից։ «Ոչ, քանի որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը։  

    Ռեալն աշխարհի լավագույն ակումբն է․ Բենզեման չի հեռանա
  • Մադրիդի «Ռեալը» որոշել է իր վինգեր Մարկո Ասենսիոյի տրանսֆերային գինը։ Այս մասին հայտնել է Marca-ն։ «Սերուցքայինները» 40 միլիոն եվրո են ցանկանում ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերից: Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Միլանը»։

    Ռեալը որոշել է իր վինգեր Ասենսիոյի տրանսֆերային գինը
  • «Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»: Այս մասին հայտնում է Il Romanista-ն: «Նիցան» որոշեց չգնել խաղացողին։ Իտալական ակումբը ցանկանում է 23-ամյա հոլանդացու տրանսֆերից ստանալ 15 միլիոն եվրոյով.

    Ռոմայի կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի Մոնակո
  • «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հյուրընկալվել է իսպանական El Chiringuito TV-ին: «Արքայական ակումբի» նախագահը անդրադարձել է նաև ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Արքայական ակումբ» ձախողված տրանսֆերին: Պերեսը գնահատել է ֆրանսիացի խաղացողի՝ հետագայում «Ռեալում» խաղալու շանսերը: «Մբապեն զանգեր է ստացել Ֆրանսիայի նախագահից՝ ակումբում մնալու համար, այնուհետև նա գնաց Կատար ու հավանաբար այնպիսի առաջարկ ստացավ, որից…

    Պերեսը խոսել է այն մասին, թե արդյո՞ք Ռեալի դռները փակ են Մբապեի առջև
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է վերջին 30 տարվա խորհրդանշական հավաքականը: Այն ձևավորվել է երկրպագուների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխությանը ներկա չեն եղել Սարգիս Հովսեփյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականի կազմը հետևյալն է՝ Դարպասապահ․ Ռոման Բերեզովսկի։ Պաշտպաններ․ Եղիշե Մելիքյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Սարգիս Հովսեփյան։ Կիսապաշտպաններ․ Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Արթուր Պետրոսյան։ Հարձակվողներ․ Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան։

    ՀՖՖ-ն ներկայացրել է վերջին 30 տարվա խորհրդանշական հավաքականը
  • Բրազիլացի պաշտպան Մարսելոն, ով Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո դարձել է ազատ գործակալ, կարող է կարիերան շարունակել Պիրենեյան կղզիներում։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, փորձառու բրազիլացու համար արդեն մի քանի հավակնորդներ կան։ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վալյադոլիդը», «Ռայո Վալեկանոն» և «Խետաֆեն»: Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել թուրքական «Ֆեներբախչեն»: Մարսելոն…

    Մարսելոյով հետաքրքրցած է Իսպանական 3 ակումբ