Subaru
Toyota-ն, Lexus-ը և Subaru-ն հետ են կանչում 90,000 մեքենա HVAC խնդիրների պատճառով
Toyota, Lexus և Subaru ավտոմեքենաների ավելի քան 90,000 մոդելներ հետ են կանչվում ԱՄՆ-ում HVAC համակարգի խնդիրների պատճառով՝ ինչը կարող է վտանգավոր լինել տեսանելիության նվազման պատճառով:
Toyota-ն և Subaru-ն նոր էլեկտրական քրոսովեր կթողարկեն 2026 թվականին
Toyota-ն և Subaru-ն նոր էլեկտրական քրոսովեր կթողարկեն 2026 թվականին։ Ճապոնական ընկերությունները շարունակում են համագործակցությունը մարտկոցով աշխատող մեքենաների ոլորտում։ Երեք տարի առաջ տեղի ունեցավ Toyota bZ4X և Subaru Solterra զույգ քրոսովերների դեբյուտը, իսկ 2026 թվականի հունվարին կներկայացվի նոր համատեղ էլեկտրական մեքենա, գրում է Nikkei Asia-ն։ Այն կարտադրվի Subaru-ի Yajima գործարանում և կվաճառվի Ճապոնիայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Արցախում մարտունու բնակիչն իր վարած Subaru-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ երեկ՝ մայիսի 14-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՃՈ ծառայողները և Մարտունու փրկարարները: Պարզվել է, որ Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Հ.-ն իր վարած «Subaru»…



