Superbet Chess Classic
Բուխարեստում ավարտվեց Superbet Chess Classic շախմատային մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Վերջին 9-րդ տուրում Արոնյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Թեյմուր Ռաջաբովի հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի ու Արոնյանը վաստակած 5 միավորով գրավեց մրցաշարի երկրորդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շաքրիար Մահմեդյարովը՝ 6 միավորով։
Բուխարեստում շարունակվում է Superbet Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Նա սպիտակ խաղաքարերով 7-րդ տուրում մրցեց առաջատարներից Ալեքսանդր Գրիշչուկի հետ ու հաղթանակ տոնեց արդեն 29-րդ քայլին, երբ մրցակիցն իրեն պարտված ճանաչեց։ Մոտավորապես հավասար պայքարից հետո միջնախաղում Գրիշչուկի շարունակ թույլ տված մի քանի կոպիտ սխալները նրա դիրքը դարձրել են պարտված, որը տեսնելով…