Surface Duo
Microsoft ամերիկյան կորպորացիան հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում ներկայացրել է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը նաև կարելի է կիրառել որպես պլանշետ: Սմարթֆոնը նախատեսված է Android օպերացիոն համակարգի համար: Այն երկու էկրան ունի՝ յուրաքանչյուրը 5,6 դյույմ անկյունագծով: Բացված վիճակում սարքը կարելի է կիրառել որպես պլանշետային համակարգիչ՝ 8,3 դյույմ անկյունագծով էկրանով: Ծալված վիճակում սմարթֆոնը տեղավորվում է գրպանի մեջ:…