TalkSport
Ռոնալդուն մինչև 40 տարեկանը կարող է մնալ ՄՅՈՒ-ում
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է, որ կարող է ՄՅՈՒ-ում մնալ 4 տարի՝ պայմանագրով նախատեսված 2-ի փոխարեն։ Նշվում է, որ ֆուտբոլիստը պայմանագրի երկարաձգման մեջ խնդիր չի տեսնում։ Եթե դա տեղի ունենա, ապա պայմանագրի ավարտին Ռոնալդուն արդեն 40 տարեկան կլինի։ Այս մասին տեղեկանում ենք TalkSport-ից։
Մարաշլյանը՝ Տոտենհեմի ու Էվերթոնի ուշադրության կենտրոնում
Ուրուգվահայ ֆուտբոլիստ Դիեգո Ռոսսի Մարաշլյանը, ով այժմ հանդես է գալիս MLS-յան «Լոս Անջելեսում», հայտնվել է «Տոտենհեմի» ու «Էվերթոնի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք TalkSport-ից։ Նշվում է, որ նրանք Մարաշլյանին ցանկանում ենք ձեռք բերել արդեն այս ամառ։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստին կոչում են «նոր Լուիս Սուարես»։ Նա համարվում է MLS-ի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը։
Ժամանակ առ ժամանակ ես ու Մոուրինյուն գրում ենք միմյանց. Լեմպարդ
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին է խոսել ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը: Լեմպարդի խոսքերով՝ իրեն չի ճնշում պորտուգալացու կողմից ճնշումը: «Ժամանակ առ ժամանակ ես ու Մոուրինյուն գրում ենք միմյանց: Մրցաշրջանի մեկնարկում մենք մի քիչ շփվել ենք, օրինակ, քննարկել ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը: Դա նորմալ զրույց էր: Ես արդեն…
Կոուտինյոն չի տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալը՝ Կիավաշ Ջուրաբչանը, հայտնել է, որ իր հաճախորդը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: «Հետաքրքրությո՞ւն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կողմից: Այն մեծագույն ակումբ է: Իմ հաճախորդներից ոմանք խաղում են այնտեղ, և ես շատ հարգում եմ նրանց: Ինչ վերաբերում է Կոուտինյոյին, նրա տեղափոխությունը գործնականում անհնար է»,- գործակալի խոսքերը մեջբերում է TalkSport-ը: Հիշեցնենք, որ բրազիլացին ԱՊԼ-ում հանդես…




