the national
Ռոնալդուն ԱՄԷ-ի թագաժառանգի հետ հանդիպմանը հայկական ծագման բրենդի հագուստով է գնացել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ բին Ռաշիդի ու թագաժառանգ արքայազն Համդան բին Մոհամեդի հետ։ Այս մասին հայտնում է The National-ը։ Պարզվում է՝ հանդիպմանը Ռոնալդուն գնացել է հայկական ծագման «AZAT MARD» ապրանքանիշի վերնաշապիկով։ Սրա մասին գրում է ընկերության Facebook-յան էջը։
Արհեստական բանականությունը կծառայի մեզ, և ոչ թե հակառակը․ Արմեն Սարգսյան
Միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով արհեստական բանականության ոլորտում՝ կքաղենք դրանց պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության և գիտության այլ ճյուղերում: Աբու Դաբիում լույս տեսնող The National ազդեցիկ պարբերականը Opinion (Տեսակետ) խորագրի ներքո ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները. Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը…
Զինվորական նվագախմբի համաշխարհային գերտերություն․ The National-ը IDEX-2019-ում Հայաստանի ելույթի մասին
Անվախ, կատարյալ, զինվորական նվագախմբի համաշխարհային գերտերություն. այսպես է միջազգային հեղինակավոր «The National»-ը գնահատում Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի ելույթը Աբու Դաբիում անցկացված IDEX-2019 ցուցահանդեսում: «Պարզվում է՝ Հայաստանը համաշխարհային գերտերություն է ռազմական նվագախմբի առումով: Գեներալն անվախ կերպով, անվնաս անցնում էր սրերի միջով, որոնք իդեալական համաչափությամբ շարժվում էին վերևից ներքև»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հրապարակման…