the telegraph

  • Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

    Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

    Բրիտանական առաջատար լրատվամիջոցների, ինչպիսիք են «The Guardian», «The Spectator» և «The Telegraph», ներկայացուցիչները իրենց Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի պատմությունը և անդրադարձել 20-րդ դարասկզբին Ադրբեջանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հայերի կոտորածներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության կապին։…

  • Լաս Վեգասի չեղարկված համերգից հետո Ադելն աշխատանքից ազատել է իր թիմին

    Լաս Վեգասի չեղարկված համերգից հետո Ադելն աշխատանքից ազատել է իր թիմին

    Լաս Վեգասում Ադելի չկայացած համերգը, որի չեղարկման մասին հայտնի դարձավ համերգից մեկ օր առաջ, համացանցում բուռն վեճեր է առաջացրել։ Պաշտոնական տվյալներով՝ չեղարկման պատճառը կորոնավիրուսն էր, սակայն ոմանք վստահ էին, որ համերգը չի կայացել շոուի դիզայներ Էսմերալդա Դևլինի հետ երգչուհու սկանդալի պատճառով։ Ինչպես նշում է The Telegraph-ը, սկանդալից հետո երգչուհին աշխատանքից հեռացրել է Դևլինին, քանի որ…

  • Երկու տարում առաջին անգամ արքայազն Հարրին կնոջ հետ հանդիպել է Եղիսաբեթ II-ին

    Երկու տարում առաջին անգամ արքայազն Հարրին կնոջ հետ հանդիպել է Եղիսաբեթ II-ին

    Արքայազն Հարրին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հանդիպել է տատի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել առաջին անգամ այն բանից հետո, երբ 2 տարի առաջ նրանք սկանդալային հարցազրույց տվեցին թագավորական ընտանիքում ռասիզմի մասին։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Հարրին 2021 թվականին եկել էր Մեծ Բրիտանիա՝ պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը, սակայն…

  • Մեծ Բրիտանիան գովազդում է իր դիրքորոշումը ռուսական սոցցանցում

    Մեծ Բրիտանիան գովազդում է իր դիրքորոշումը ռուսական սոցցանցում

    Բրիտանական իշխանությունների ստեղծած հատուկ ստորաբաժանումը՝ GIC-ը, Vkontakte սոցիալական հարթակում գովազդ է գնել, որպեսզի ռուսների շրջանում խթանվի Արևմուտքի դիրքորոշումը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Նշվում է, որ ստորաբաժանումը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսի ուղիղ ցուցումով։ GIC-ի մեջ ներառված են աշխատակիցներ ԱԳՆ-ից, ՊՆ-ից ու ՆԳՆ-ից։ Ըստ աղբյուրի՝ ստորաբաժանումը նաև…

  • Աբրամովիչը մոտ է Չելսին վաճառելուն․ արդեն կա գնորդի թեկնածու

    Աբրամովիչը մոտ է Չելսին վաճառելուն․ արդեն կա գնորդի թեկնածու

    Անգլիական «Չելսիի» ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է վաճառել ակումբը ու արդեն այս շաբաթվա ընթացքում կստանա մի քանի առաջարկ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Նշվում է, որ վաճառելու մոտիվացիան կապված է վտանգի հետ, որ կարող են նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել և այդ դեպքում նա ոչ միայն ակումբին չկարողանա տնօրինել, այլ նաև չկարողանա վաճառել այն։…

  • Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել Էվերտոնը

    Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել Էվերտոնը

    Անգլիական «Էվերտոնը» հեռացրել է Ռաֆա Բենիտեսին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ ակումբը շատ վատ արդյունքներ էր գրանցում։ Իսպանացուն պաշտոնանկ անելուց հետո ակումբը գլխավորելու համար հրավիրել է «Ռոմայի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ Մոուրինյոն մերժել է անգլիական ակումբը գլխավորելու առաջարկը։ Հավելենք, որ «Էվերտոնն» այս պահին զբաղեցնում է…

  • Ես և Մեսսին լուրջ զրույց ենք ունեցել․ Աբիդալ

    Ես և Մեսսին լուրջ զրույց ենք ունեցել․ Աբիդալ

    Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, նախկին մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն անդրադարձել է իր ու ակումբի աստղ Լիոնել Մեսսիի փոխհարաբերություններին։ «Իմ կարծիքով, թիմն ավելի շատ պետք է մարզվեր: Երբ ես աշխատում էի Գվարդիոլայի հետ, ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյո՞ք ցանկանում եմ լավագույնը լինել: Դուք կարող եք հաղթել ամեն ինչ, եթե աշխատեք ամբողջ շաբաթվա ընթացքում: Ես…

  • UEFA-ն մտադիր է փոխել Չեմպիոնների Լիգայի ձևաչափը

    UEFA-ն մտադիր է փոխել Չեմպիոնների Լիգայի ձևաչափը

    UEFA-ն քննարկում է 2024/2025 թվականների մրցաշրջանից փոխել Չեմպիոնների Լիգայի անցկացման ձևաչափը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ քննարկվում է 2 տարբերակ։ Առաջինով նախատեսվում է 32-ի փոխարեն մասնակիցների թիվը հասցնել 36-ի, որի արդյունքում՝ թիմերը կբաժանվեն 6 խմբերի մեջ՝ յուրաքանչյուրում 6 ակումբ։ Երկրորդ ձևաչափի համաձայն՝ թիմերից յուրաքանչյուրը անցկացնելու է 10-ական հանդիպում տարբեր թիմերի հետ։

  • Ջեք Գրիլիշը կմնա Ասթոն Վիլայում

    Ջեք Գրիլիշը կմնա Ասթոն Վիլայում

    «Ասթոն Վիլան» գրառում է կատարել Twitter-ում: Ակումբը հայտնում է, որ ավագ Ջեք Գրիլիշը կշարունակի խաղալ բիրմինգհեմյան ակումբում: Ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը անգլիական ակումբի հետ մինչև 2025-ի ամառը: Նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 125,000 ֆունտ: Այս մասին տեղեկանում ենք The Telegraph-ից: 🟣 𝗦 𝗨 𝗣 𝗘 𝗥 𝗝 𝗔 𝗖 𝗞 🟣@JackGrealish has signed a new five-year…

  • Azat TV

    Սիթիում մտադիր են պահել Գվարդիոլային

    Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ունի ակումբի ղեկավարության աջակցությունը ու վերջիններս չեն ցանկանում, որ Պեպը հեռանա։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ չնայած Չեմպիոնների Լիգայում «Լիոնից» «Սիթիի» գրանցած վերջին պարտությանը, ակումբում մտադիր են երկարաձգել պայմանագիրը մասնագետի հետ։

  • Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Արսենալում

    Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Արսենալում

    «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոնի ծառայություններով հետաքրքրված է«Արսենալը»: Հայտնի է, որ ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստը մարզական կարիերան կշարունակի «Արսենալում», քանի որ Կոուտինյոն բանակցություններ է վարում ակումբի հետ և դեմ չէ կարիերան այնտեղ շարունակել: Այս մասին տեղեկանում ենք The Telegraph-ից:

  • Վիլիանը մերժել է Բեքհեմին

    Վիլիանը մերժել է Բեքհեմին

    Անգլիական «Չելսիում» հանդես եկող Վիլիան մերժել է MLS-ի «Ինտեր Մայամիի» առաջարկը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ ամերիկյան ակումբը շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ  է առաջարկել 31-ամյա հարձակվողին, սակայն վերջինս հայտնել է, որ ցանկանում է մնալ անգլիական ակումբում ու մերժել է «Ինտեր Մայամիին»։ «Չելսին» էլ իր հերթին բրազիլացուն մեկ տարվա պայմանագիր է…

  • Հայտնի է Սանչոյի հրաժարագինը

    Հայտնի է Սանչոյի հրաժարագինը

    «Բորուսիայի» ղեկավարությունը նշել է գումարի այն չափը, որի դիմաց պատրաստ է հրաժարվել թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններից: Ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, եթե նրա դիմաց վաստակի 120 միլիոն եվրո: Հայտնի է, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որն արդեն բանակցություններ է վարում «Բորուսիայի» հետ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:  

  • Վերները որոշել է` որ ակումբում կշարունակի կարիերան

    Վերները որոշել է` որ ակումբում կշարունակի կարիերան

    «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները որոշել է, թե որ ակումբում  կշարունակի կարիերան: Ֆուտբոլիստը ընդունել է «Չելսիի» առաջարկը, երբ «Լիվերպուլի» ղեկավարությունը տեղեկացրել է նրան, որ չի կարող իրականացնել իր տեղափոխությունը: Ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 60 միլիոն եվրո: Պայմանագիրը կնքվելու է 5 տարի ժամկետով Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

  • Կանտեն թույլտվություն է ստացել չմասնակցել մարզումներին

    Կանտեն թույլտվություն է ստացել չմասնակցել մարզումներին

    «Չելսիի» ֆուտբոլիստ Նգոլո Կանտեն թույլտվություն է ստացել չմարզվել թիմի հետ միասին ու մարզումները շարունակել տնային պայմաններում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ ֆրանսիացին 29-ամյա կիսապաշտանի որոշակի վախ ունի, թե կվարակվի կորոնավիրուսով ու անհանգստանում է իր առողջության համար։ Ըստ աղբյուրի՝ թիմի հետ չմարզվելու հնարավորությունը կրելու է ժամանակավոր բնույթ։