Todofichajes
MLS-ից ցանկանում են գնել Ռոնալդուին
ԱՄՆ-ից հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ։ MLS-ի 2 ակումբներ՝ Մայամիի «Ինտերն» ու «Լոս Անջելես Գելեքսին» արդեն կապ են հաստատել պորտուգալացու ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Նշենք, որ Ռոնալդուի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։
Սուարեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում
Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը պատրաստվում է հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Todofichajes-ից։ Նշվում է, որ ուրուգվայցի հարձակվողը մտադիր է տեղափոխվել MLS-յան «Ինտեր Մայամի» ակումբ։ Ըստ աղբյուրի՝ Սուարեսի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը ու տրանսֆերի համար ամերիկյան ակումբը կարող է վճարել շուրջ 15 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ տեղափոխությունը կարող…
Բավարիայի կիսպաշտպանը Ռեալի ուշադրության կենտրոնում է
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Կորենտին Տոլիսսոն կարող է փոխել ակումբային գրանցումը, քանի որ նա մեծ պահանջարկ ունի այլ գրանդ ակումբների շարքում։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ ֆուտբոլիստը եկող ամառ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ըստ աղբյուրի՝ Տոլիսսոյով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Ռոման», «Տոտենհեմը» և այլն։ Նշենք, որ Տոլիսսոյի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հենց ամռանը, բայց…
Մոուրինյոն մոտ է Ռոմայից հեռանալուն․ ո՞ր թիմ կտեղափոխվի պորտուգալացին
Ժոզե Մոուրինյոն այդքան էլ հաջող արդյունքներ ցույց չի տալիս «Ռոմայում» ու, չնայած նրա պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, նա կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Նշվում է, որ Մոուրինյոյի հաջորդ հանգրվանը կարող է լինել կրկին Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի մասնագետով հետաքրքրված է «Էվերտոնը», որի ղեկավարությունն էլ իր…
Ամռանը ՊՍԺ տեղափոխված Դոնարուման կարող է լքել ակումբը
Ընդամենը ամիսներ առաջ «Միլանից» ՊՍԺ տեղափոցված Ջանլուիջի Դոնարուման կարող է կրկին վերադառնալ Ա Սերիա։ Բանն այն է, որ ՊՍԺ-ի նորեկ դարպասապահը նորմալ խաղաժամանակ չի ստանում ֆրանսիական ակումբում։ Այս մասին գրում է Todofichajes-ը։ Նշվում է, որ հնարավոր է 22-ամյա դարպասապահը վարձավճարով տեղափոխվի «Յուվենտուս»։
Յովիչը կարող է տեղափոխվել Յուվենտուս
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» վարձակալության հիմունքներով: Նշվում է, որ ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակով: Իսպանական ակումբն, իր հերթին, ցանկանում է մշտական հիմունքներով բաժանվել ֆուտբոլիստից: Եթե գործարքը կայանա, ապա ամենայն հավանականությամբ, այն իր մեջ կներառի նաև տրանսֆերը գնելու պարտավորություն: Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը գերմանական Բունդեսլիգայի 18 հանդիպման է մասնակցել, որոնցում…






