Tokio
Սիմոն Մարտիրոսյանը Օլիմպիական արծաթե մեդալ նվաճեց
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 3-ին Հայաստանի հավաքականը ներկայացրեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում: Մարտիրոսյանը մրցելույթում պայքարի մեջ էր Ուզբեկիստանը ներկայացնող ծանրորդ Ջարուև Ակբարի հետ։ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը բարձրացրեց 190 կգ, իսկ երկրորդ մոտեցմանը՝ 195 կգ։ Երրորդ մոտեցմանը 198 կգ էր պատվիրել և չկարողացավ ֆիքսել։…
Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ
Տոկիոյում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ: Գիլոյանը նշել է, որ Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի…
Կարեն Խաչանովը թենիսի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակչում է
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաչանովը առաջիկա խաղին կհանդիպի Դանիիլ Մեդվեդև-Պաբլո Կարենյո-Բուստա զույգի հաղթողի հետ: Խաչանովը հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ուգո Համբերտին: 2 ժամ 34 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 7: 6, 4: 6, 6: 3 հաշվով:
Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը
Հուլիսի 28-ին Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում ելույթ ունեցավ Վարսենիկ Մանուչարյանը, ով պայքարի էր դուրս եկել 100 մետր ազատ լողաոճում։ Հշենք, որ Վարսենիկը իր լողահերթում 6-րդ արդյունքն է ցույց տվել գրանցելով 59.18 վայրկյան արդյունք, ինչը բավարար չի եղել որակավորման փուլը հաղթահարելու համար: Հիշեցնենք, որ Վարսենիկը Հայաստանի դրոշակակիրներից մեկն էր ՕԽ բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
Արթուր Բարսեղյանը Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց․ Տոկիո-2020
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր իր մեկնարկն ունեցավ լողորդ Արթուր Բարսեղյանը: Հայ լողորդը հանդես է եկել 100մ ազատ ոճ մրցաձևում և իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրեց 2-րդ տեղը 49.78 վայրկյան արդյունքով: Նշվում է, որ այդ արդյունքը Բարսեղյանին թույլ չի տրվել հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ: Բարսեղյանի արդյունքը մեկնարկի դուրս…