Volvo Open Cup 2019
Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը գեղասահքի մրցաշրջանում
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը պայքարի մեջ է մտել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում: Կարճ ծրագրում 23-ամյա գեղասահորդը գրանցել է 51.22 միավոր և հայտնվել 13-րդ տեղում: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 16 մարզիկներ: Հիշեցնենք, որ սա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն էր նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ն անցկացվում է 40-րդ անգամ:…
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը՝ Ռիգայում
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի նոյեմբերի 5-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելիք Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին: Տղամարդկանց մենասահքում հանդես կգան 17 մարզիկներ: Կարճ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Դա 23-ամյա Հայրապետյանի առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ը կանցկացվի 40-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։


