wba
Ուսիկը պահպանեց չեմպիոնի տիտղոսները՝ հաղթելով Ֆյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օլեքսանդր Ուսիկը, շարունակելով իր տպավորիչ կարիերան ծանրքաշային բոքսում, դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի Ռիյադ քաղաքում կայացած մենամարտում հաղթեց Թայսոն Ֆյուրիին միաձայն որոշմամբ։ Այս հաղթանակով Ուսիկը պահպանեց WBA, WBC և WBO ծանրքաշային տիտղոսները՝ ամրապնդելով իր դիրքը որպես բաժնի անառարկելի առաջատար։ View this post on Instagram A post shared by Azat TV (@azattelevision) Մենամարտը, որը սպասվում էր որպես…
Ջոշուայի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդր Ուսիկը
Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության ղեկավար Պակո Վալկարսելը հայտնել է, որ Էնթոնի Ջոշուայի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը։ Վալկարսելն իր Twitter-յան էջում գրել է, որ WBO, WBA և IBF վարկածներով նոր չեմպիոն Ջոշուան Ուսիկի հետ կմրցի առաջիկա կես տարվա ընթացքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ծանր քաշում Ջոշուան ռևանշ-մենամարտում կարողացավ հաղթանակի հասնել Էնդի Ռուիսի նկատմամբ ու վերադարձնել…
Ալվարեսը երազում է պայքարել Կովալևի դեմ. Էդին Հերն
Հայտնի մենեջեր Էդին Հերնը նշել է, որ WBC Franchise-ի և WBA-ի չեմպիոն, 29-ամյա միջին քաշային Սաուլ Ալվարեսը ցանկանում է պայքարել WBO գոտիների սեփականատեր 36-ամյա Սերգեյ Կովալևի դեմ: «Միակ մարտը, որն այժմ ցանկանում է Կանելոն, Կովալևի դեմ պայքարն է: Նա պատրաստ է սպասել օգոստոսի 24-ին ՝ տեսնելու, թե ինչ կլինի հետո: Եթե Կովալևը հաղթի, ես վստահ…
40-ամյա Մենի Պակիաոն դարձավ աշխարհի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լաս Վեգասում կայացել է բռնցքամարտիկներ Մենի Պակիաոյի և ամերիկացի Կիտ Տուրմանի մենամարտը WBA վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի գոտու համար: Մրցավարների որոշմամբ՝ 40-ամյա Պակիայոն հաղթող է ճանաչվել ու կրկին դարձել աշխարհի չեմպիոն։ Սա Պակիաոյի կարիերայում 62-րդ հաղթանակն էր։ https://www.youtube.com/watch?v=tV8sYODPoEo
Արտյոմ Դալաքյանը 3-րդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը
AnalitikaUA-ի հաղորդմամբ՝ Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը Հունիսի 15-ին Կիևում հաղթել է թայլանդցի Սարավուտի Տավորնխամին և 3-րդ անգամ պաշտպանել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթևագույն (մինչև 51 կգ) քաշային կատեգորիայում։ Բռնցքամարտիկը հաղթանակ է տարել 10-րդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուտով։
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը փայլուն հաղթանակով պաշտպանել է չեմպիոնական գոտին
Կանադան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ 23-ամյա Էրիկ Բազինյանը մայիսի 2-ին մենամարտել է մեքսիկացի Ալան Կամպայի հետ ու փայլուն հաղթանակ տարել 23:0 հաշվով։ Այս հաղթանակով Բազինյանը պաշտպանել է WBA և WBO վարկածներով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին, որը նվաճել էր անցած տարվա նոյեմբերին: https://www.facebook.com/GoldenBoyFN/videos/451435195623055/






