Հակամենաշնորհային դատավարությունը Մետայի դեմ սկսվում է, որը կարող է ստիպել տեխնոլոգիական հսկային վաճառել Instagram-ը և WhatsApp-ը՝ մենաշնորհային գործունեության մեղադրանքների ֆոնին:
OpenAI-ը ներկայացրել է ChatGPT-ի մի քանի նոր թարմացումներ՝ ընդգծելով նոր հնարավորություններն ու բարելավումները: Այս թարմացումները նպատակ ունեն կատարելագործել ֆունկցիոնալությունը, բարելավել օգտատիրոջ փորձը և ապահովել գործիքների ավելի խորը ինտեգրումը: Ընկերությունը ներդրել է Advanced Voice Mode-ի ընդլայնված հնարավորություններ, որոնք թույլ են տալիս օգտատերերին ձայնային հրամաններով փոխազդել հավելվածների հետ: Այն հնարավորություն է տալիս իրականացնել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են…
Հայաստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթներ է հարուցել մի շարք ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ։ Գործողությունը նպատակ ունի բացահայտել անբարեխիղճ մրցակցության և հասարակության մոլորեցման դեպքերը՝ կապված օգտատերերին և ոչ օգտատերերին գովազդային հաղորդագրությունների ուղարկման հետ։ ՄՊՀ-ն հայտնում է, որ GOODWIN, ADJARABET, VBET և TOTOGAMING ընկերությունների անունից գովազդային հաղորդագրություններ ստացող քաղաքացիները, որոնք…
WhatsApp հանրահայտ մեսենջերում նոր գործառույթ է ավելացել, որը կապված է զանգերի կազմակերպման հետ, հայտնում է WABetaInfo կայքը։ Ներբեռնելով և տեղադրելով WhatsApp-ի բետա տարբերակը iOS-ի համար 24.21.10.79 համարով՝ օգտատերերը կկարողանան ստեղծել զանգերի հղումներ հաղորդագրության մուտքագրման դաշտի կողքին գտնվող հատուկ բաժնում։ Սա թույլ կտա մարդկանց հրավիրել ինչպես աուդիո, այնպես էլ տեսազանգերի մասնակցելու: Ստեղծված հղումները կարող են համօգտագործվել…
WhatsApp-ի հայտնի մեսենջերն այժմ ունի վիջեթներ iPhone-ի օգտատերերի համար: Այս նորամուծությունը հասանելի կլինի բոլոր Apple սարքերում, որոնք ունեն iOS 14 և ավելի թարմ օպերացիոն համակարգ: Այս մասին հայտնում է WABetaInfo (WBI) կայքը։ WhatsApp-ն առաջարկում է երկու տեսակի վիդջեթներ՝ «Չատեր» և «Զանգեր»: Դրանցից յուրաքանչյուրն ունի երկու չափ՝ քառակուսի (2×2) և ուղղանկյուն (2×4): Փոքր վիջեթում հնարավոր է…
Հանրահայտ WhatsApp մեսենջերի թիմը հայտարարել է տեսազանգերի բարելավման նոր գործառույթների գործարկման մասին։ Առաջիկա շաբաթների ընթացքում օգտատերերը կկարողանան անհատականացնել իրենց տեսազանգերը տարբեր ֆիլտրերով և վիրտուալ ֆոնով, հայտնում է AndroidAuthority-ն (AA): Ֆիլտրերի նոր հավաքածուն առաջարկում է Instagram-ի ֆիլտրերը հիշեցնող տեսողական էֆեկտների լայն տեսականի։ Հասանելի տարբերակները ներառում են «Ջերմ», «Սառը», «Սև» և «Սպիտակ», «Երևակայական» և այլն: Նրանց համար,…
Համաձայն Եվրամիության թվային շուկաների վերաբերյալ նոր օրենսդրությունում իրականացված վերջին փոփոխությունների՝ WhatsApp-ի օգտատերերը շուտով կկարողանան հաղորդագրություններ ուղարկել այլ հավելվածների: Այս նորամուծությունը պայմանավորված է ԵՄ նոր օրենքների պահանջներով, որոնք ուղղված են մեսենջերների միջև համատեղելիության ապահովմանը, հայտնում է The Verge-ը։ Meta-ն, որին պատկանում է WhatsApp-ը, պարտավոր է օգտատերերին տրամադրել երրորդ կողմի այլ հավելվածների միջև հաղորդագրություններ փոխանակելու հնարավորություն: Այս…
Telegram մեսենջերի աշխատանքը օգոստոսի 21-ի կեսօրին խափանվել է, ասվում է Downradar կայքի հաղորդագրություններում: Խնդիրներ են նկատվում նաև այլ երկրներում. Downdetector կայքի մեկնաբանություններում նշվում է, որ Telegram-ը չի աշխատում Ղազախստանում և Ուզբեկստանում։ Telegram-ի օգտատերերի խոսքով՝ Մոսկվայում հավելվածն աշխատում է միայն VPN հավելվածի միացված լինելու դեպքում: Խափանումներ են նկատվում նաև Ռուսաստանում WhatsApp-ի աշխատանքում, ասել է Ինտերնետային պաշտպանության…
WhatsApp մեսենջերի բետա տարբերակը՝ նախատեսված iPhone-ի համար, ունի Meta AI-ի՝ արհեստական բանականության հետ առանձին չաթ վարելու գործառույթ՝ հիմնված Llama 3.1 լեզվի մոդելի վրա։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։ Նորամուծությունը նկատել են iOS-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 24.16.10.70 համարով, որը կարելի է ներբեռնել TestFlight-ից։ Թարմացումը ներկայացնում է առանձին չաթ Meta AI-ի հետ, որտեղ օգտատերերը…
iPhone-ի համար WhatsApp-ի բետա տարբերակում նոր գործառույթ է ավելացել, որը թույլ է տալիս ֆայլեր փոխանակել մոտակայքում գտնվող մարդկանց հետ՝ առանց ինտերնետից օգտվելու: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։ Նորամուծությունը նկատել են iOS-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 24.15.10.70 համար ներքո, որը կարելի է ներբեռնել TestFlight-ում։ Նմանատիպ գործառույթ, որը թույլ է տալիս փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և…
WhatsApp-ը կունենա անվճար գործառույթ, որը Telegram-ում հասանելի է միայն բաժանորդագրությամբ 15 WhatsApp մեսենջերը շուտով կունենա չատում հաղորդագրությունների թարգմանության նոր գործառույթ, որը Telegram-ում ունենալու համար պահանջվում է վճարովի Premium բաժանորդագրություն։ Ինչպես հայտնում է WABetaInfo կայքը, նորամուծությունը հայտնաբերվել է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.24.15.9 համարով։ Այս գործառույթի միջոցով օգտատերերը կկարողանան ավտոմատ կերպով թարգմանել չատի բոլոր…
WhatsApp մեսենջերը արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող օգնական կստեղծի բիզնես օգտահաշիվները կառավարելու համար, այս մասին հայտարարել է Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, տեղեկացնում է TechCrunch կայքը։ Նրա խոսքով՝ մեսենջերը կգործարկի արհեստական բանականության միանգամից մի քանի համակարգ՝ տարբեր խնդիրների, այդ թվում՝ բիզնես վարելու համար։ Նեյրոցանցը հանդես կգա որպես միջնորդ, որը կխոսի հաճախորդների հետ, կուղղորդի նրանց և առևտրային…
WhatsApp-ում պրոֆիլի լուսանկարներն արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծելու հնարավորություն կավելացվի։ Համապատասխան ֆունկցիան WABetaInfo կայքը հայտնաբերել է WhatsApp-ի՝ Android-ի համար վերջերս թողարկված v2.24.11.17 բետա տարբերակում: Պրոֆիլի լուսանկարների ստեղծման հնարավորությունը լրացնում է WhatsApp-ի արհեստական բանականությամբ աշխատող գործառույթների աճող ցանկը: Ավելի վաղ մեսենջերը ներկայացրել էր տեքստային հաղորդագրությունների հիման վրա սթիքերներ ստեղծելու հնարավորությունը, իսկ որոշ երկրներում WhatsApp-ն ունի չատբոտի…