WhatsApp-ում iPhone-ի համար նոր գործառույթ է ավելացել

Ամենադիտվածներ

ezgif.com-webp-to-jpg (19)

WhatsApp-ի հայտնի մեսենջերն այժմ ունի վիջեթներ iPhone-ի օգտատերերի համար: Այս նորամուծությունը հասանելի կլինի բոլոր Apple սարքերում, որոնք ունեն iOS 14 և ավելի թարմ օպերացիոն համակարգ: Այս մասին հայտնում է WABetaInfo (WBI) կայքը։

WhatsApp-ն առաջարկում է երկու տեսակի վիդջեթներ՝ «Չատեր» և «Զանգեր»: Դրանցից յուրաքանչյուրն ունի երկու չափ՝ քառակուսի (2×2) և ուղղանկյուն (2×4): Փոքր վիջեթում հնարավոր է ամրացնել մինչև երկու կոնտակտ, իսկ ավելի մեծ վիջեթում՝ մինչև չորս կոնտակտ: Վիդջեթները կարող են տեղադրվել աշխատասեղանի վրա այլ հավելվածների կողքին կամ վիջեթի հոսքում, որը հասանելի է հիմնական էկրանի ձախ կողմում:

Այս բարելավումը թույլ կտա օգտվողներին արագ մուտք գործել իրենց անհրաժեշտ կոնտակտներ: Չատերի վիդջեթում օգտատերերը կկարողանան ավելացնել ամենավերջին չատերը, ինչպես նաև նախընտրելիները (Favorites), պոպուլյարները (Popular) և ամրացվածները (Pinned): Վիջեթները կթարմացվեն իրական ժամանակում՝ ավատարների վրա ցուցադրելով 1-եր, եթե զրուցակցից նոր հաղորդագրություն է ստացվել։ Այսպիսով, առանց մեսենջեր մուտք գործելու, օգտատերերը կկարողանան տեսնել, թե ով է գրել իրենց և քանի հաղորդագրություն է ուղարկվել։

«Զանգեր» վիջեթը թույլ կտա օգտատերերին ամրացնել ընկերների, ընտանիքի և բոլոր նրանց կոնտակտները, ում նրանք ամենից հաճախ են զանգում WhatsApp-ում: Կոնտակտի ավատարին սեղմելու դեպքում ձայնային զանգը ավտոմատ կերպով կսկսվի: Ցանկության դեպքում օգտատերերը կկարողանան միացնել տեսախցիկը։

WhatsApp-ն ակնթարթային հաղորդագրությունների և ձայնային հաղորդակցության ամերիկյան անվճար ծառայություն է, որը պատկանում է Meta Corporation-ին: Ծառայության ամսական լսարանը ամբողջ աշխարհում գերազանցում է 2 միլիարդ օգտատերերը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();