windows
Շուտով Microsoft-ի օգտատերերը կստանան Windows 10-ի վերջին թարմացումը՝ Windows 11-ին անցնելուց առաջ։ Այս մասին հայտնել են ընկերությունից։ Նշվել է, որ նոր թարմացումը կունենա հատուկ գործառույթ, որը կտեղեկացնի օգտատերերին, թե արդյո՞ք կոնկրետ համակարգիչը հարմար է Windows 11-ի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Windows 11-ը նախատեսվում է թողարկել տարեվերջին։
Բոլորիս քաջ հայտնի Internet Explorer բրաուզերը չի լինի Windows 11 ծրագրային ապահովումում ու սա կլինի Windows-ների պատմության մեջ առաջին անգամ։ Այս մասին հայտնում է The Verge-ն։ Նշվում է, որ սրա վերաբերյալ խոսել են Microsoft-ի ներկայացուցիչները։ Նրանք հաստատել են, որ սիրված բրաուզերը վերջնականապես անհետանալու է Windows-ից։ Նշվել է, որ Windows-ի նոր բրաուզերը կլինի Microsoft Edge-ն։
Microsoft-ից հայտնել են Windows ծրագրային ապահովման նոր տարբերակի թողարկման մասին, որը ծրագրված է հունիսի 24-ին։ Ընկերության ղեկավարող հատվածից նշել են, որ նոր Windows-ը ներառելու է թարմացված ինտերֆեյս ու Windows app store-ում լրացուցիչ հնարավորություններ։ Նշվում է, որ վերոնշված ժամկետում այն հասանելի կլինի միայն թեստավորումներին բաժանորդագրված օգտատերերի համար, իսկ պաշտոնական թողարկումը կկայանա աշնանը։
Google Chrome Բրաուզերն այլևս չի աջակցի SSE3 հրամաններ չունեցող x86 պրոցեսորներին, որն իրենից ենթադրում է, որ հիմնականում 2005 թվականից ավելի հին համակարգիչներն ու նոութբուքերը չեն կարողանա ստանալ Chrome-ի թարմացումները։ Այս մասին ասվում է Chrome-ի աշխատանքի վերաբերյալ ներկայացված փաստաթղթում։ Նշվում է, որ առաջիկայում Chrome 87 ու բարձր տարբերակներից օգտվողները կստանան աջակցության դադարեցման մասին հաղորդագրությունը։ Սա վերաբերվելու…
Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել Windows-ի գործառնական համակարգի նոր տարբերակը: Այս մասին հաղորդում է գերմանական Windows United հրատարակությունը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, Microsoft 365 բաժանորդագրության մեջ, բացի արդեն առկա Office փաթեթից, ներառվելու է նաև նոր Windows 10-ը: Փորձագետները նշում են, որ բաժանորդագրված օգտատերերը կստանան օպերացիոն համակարգի հատուկ ընդլայնված տարբերակը: Թե ինչ հատկանիշներ և լրացուցիչ ծրագրեր…
The Mashable-ի հաղորդմամբ՝ ինդոնեզացիներ Էնդի Սապուտրան և Էլլա Կարինան որոշել են իրենց որդուն անվանել են հայտնի որոնողական համակարգի անունով։ 2018 թվականի նոյեմբերի 30-ին ծնված երեխային ինդոնեզական զույգը տվել է Գուգլ անունը։ Նշվում է, որ երեխայի հայրը՝ Էնդին, զրուցել է տեղական կայքէջի հետ, որի ժամանակ ասել է, թե միշտ ցանկացել է իր որդուն անվանակոչել տեխնոլոգիական ընկերության…
SandboxEscaper ծածկանունով հայտնի կիբերանվտանգության ոլորտի հետազոտողը Windows համակարգում մի քանի նոր խոցելիություն է գտել։ Այս մասին գրում է ZDNet-ը: Խոցելիություններից մեկը օգտատերերին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ այն ֆայլերին, որոնց տիրապետում է ադմինիստրատորը՝ չունենալով համապատասխան իրավունքներ: Մասնագետի կողմից հայտնաբերված ևս մեկ թերություն թույլ է տալիս ֆայլերը պատճենել թղթապանակում, որոնց հասանելիությունը սահմանափակ է: Բոլոր խոցելիությունները, որոնց…