fbpx
Աշխարհ

Թաիլանդում արքայադուստրը առաջադրվել է վարչապետի թեկնածու

Թաիլանդի «Թաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու Է առաջադրել թագավորի քրոջը՝ 67-ամյա արքայադուստր Ուբոլա Ռաթանային: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Նշվում Է, որ այս որոշումն արմատապես փոխում Է Թաիլանդում հաստատված ավանդույթը, որի համաձայն՝ թագավորական պալատի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն չեն ունենում քաղաքական գործերին: Թաիլանդում խորհրդարանական ընտրությունները պլանավորված են 2019 թվականի մարտի 24-ին: Գործակալության հաղորդագրության մեջ նշված Է, որ «Թաի Ռաքսա Չաաթ» կուսակցությունը, որի թեկնածուն Մահա Վաչիրալոնգքոռն թագավորի ավագ քույրն Է, լոյալ Է երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի նկատմամբ: Այսպիսով, ինչպես սպասվում Է, ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի պոպուլիստների, որոնք պաշտպանում են Չինավաթին, և թագավորության զինվորական ընտրախավի միջև:

Մինչդեռ, նախկին զինծառայող Փրայութ Չան Օչան, որը գլխավորել Է զինվորական հեղաշրջումը, իր կողմից հայտնել Է, որ նույնպես իր թեկնածությունը կառաջադրի Թաիլանդի վարչապետի պաշտոնի համար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ