Աշխարհ

Թաիլանդում ոստիկանությունը ոչնչացրել է 20 մարդու կյանք խլած հրաձգության հեղինակին

Թաիլանդացի զինծառայողը, որը սպանել է 20 մարդու Քորաթ քաղաքում հրաձգության հետևանքով, ոչնչացվել է անվտանգության ուժերի կողմից: Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:

Ընդ որում՝ մոտիվները, որոնք հրահրել են նրան այդ սարսափելի հանցագործությունը կատարելուն, այդպես էլ չեն բացահայտնվել:

«Մենք չգիտենք՝ ինչու է նա արել դա: Նա, կարծես, խելագարվել էր»,-հայտնել է Թաիլանդի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ զինծառայող Ջաքրափանթ Թոման սպանել էր իր հրամանատարին, գողացել զենքը, ռազմամթերքն ու ավտոմեքենան, ժամանել բուդդայական տաճարի մոտ, այնուհետև առևտրի կենտրոն և սկսել կրակել մարդկանց ուղղությամբ: Զոհվել է 20, վիրավորվել՝ 42 մարդ:

Հայտնի է, որ նա պատանդ էր վերցրել մարդկանց և ուներ նռնականետ: Առևտրի կենտրոնի շենքն ուսումնասիրելուց հետո հատուկջոկատայիններին չէր հաջողվել հայտնաբերել ո՛չ Թոմին, ո՛չ նրա կողմից պատանդ վերցված մարդկանց: Պարզվել է, որ նա փախել էր, իսկ առևտրի կենտրոնում փրկված այցելուներից մեկը պատմել է, որ նրանք հրաձիգից թաքնվել էին զուգարաններից մեկում:

Հայտնի է, որ Թոմը պրոֆեսիոնալ հրաձիգ էր:

Հանցանքը կատարելու պահին նա իր գործողությունների մասին տեսանյութ էր հրապարակում սոցցանցերում նախքան նրա էջի արգելափակումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ