Թալանել են Ջենիֆեր Լոպեսի փեսացուին

Հրապարակող՝

Թալանել են Ջենիֆեր Լոպեսի փեսացուին

Ամենադիտվածներ

Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի փեսացուից հափշտակել են 500 հազար դոլար: Այս մասին հայտնում է Sun Francisco Chronicle-ը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին՝ Սան Ֆրանցիսկոյում: Ալեքս Ռոդրիգեսի մեքենայից սարքավորումներ ու թանկարժեք իրեր են գողացել:

Նշվում է, որ  թալանի մասին ոստիկանության բաժանմունքում տուժողի կողմից որևէ դիմում չի եղել: Գողացված ապրանքների մեջ եղել է նոութբուք, պայուսակ, լուսանկարչական ապարատ և ոսկե զարդեր:

Տեղեկացնենք, որ Լոպեսը և Ռոդրիգեսը ծանոթացել են 14 տարի առաջ: Նրանց հարաբերությունները, սակայն սկսվել են միայն երկու տարի առաջ:

Ալեքս Ռոդրիգեսը Ջենիֆեր Լոպեսից 6 տարով երիտասարդ է: Նա ԱՄՆ-ում հայտնի բեյսբոլիստ է:

Ամենաթարմ