fbpx
Աշխարհ

Մի քանի օր կամ ամիս կպահանջվի Թալիբան շարժման կառավարության ձևավորման համար

Մի քանի օր կամ ամիս կպահանջվի «Թալիբան» ահաբեկչական շարժման նախարարների կաբինետի վերջնական ձևավորման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը։

Նրա խոսքով ՝ կառավարության կազմում հնարավոր են փոփոխություններ։ Նախարարները, որոնք ժամանակավոր կառավարության կողմից նշանակվել են այս ամիս ավելի վաղ, նախարարների պաշտոնակատարներն են, ճշտել է Շահինը:

Շահինը նշել է, որ նախատեսվում էր նոր կառավարության երդմնակալության արարողություն, սակայն այն չեղյալ էր հայտարարվել կազմում անորոշության պատճառով:

«Մենք փոխանցել ենք այն երկրներին, որոնց հրավերներ են ուղարկվել, որ արարողությունը չեղյալ է հայտարարվել»,- հայտնել է նա։

Շահինը վստահեցրել է, որ Աֆղանստանի ժողովուրդը պահանջում է հնարավորինս շուտ ձևավորել նախարարների կաբինետի մշտական կազմը, բայց այն ձևավորելու համար ժամանակ է պետք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ