Թալիբանի մշակույթի հանձնաժողովի անդամ Ինամուլլահ Սամանգանիnն տեղեկացրել է, որ «Թալիբան» արմատական շարժումը հետաձգել է երկրի ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողություն։
«Մարդկանց հետագայում շփոթության մեջ չգցելու համար Աֆղանստանի իսլամական էմիրության ղեկավարությունը հայտարարել է կաբինետի մի մասը, և այն արդեն սկսել է աշխատանքը»,- գրել է նա իր Twitter-ում:
