«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ «Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից անկանոն կրակոցների արդյունքում Աֆղանստանում առնվազն 17 մարդ է զոհվել, 41-ը վիրավորվել է:
Մշակութային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլահ Վասիկը հայտնել է Փանջշիր նահանգի անկման մասին։
Նշվել է, որ կրակոցներն իրականացվել են նաև Քաբուլ, Փարվան և Կապիսա նահանգներում: Տեղացիները սկզբում կարծել են, որ մարտերը սկսվել են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հաղորդվել էր, որ շարժումը որոշել է ռազմական գործողություն սկսել Փանջշիրի դիմադրության դեմ: