fbpx
Աշխարհ

Ղրղզստանում հակամարտության գոտուց տարհանել են 33 հազարից ավել մարդու

Ղրղզստանը՝ Տաջիկստանի հետ զինված բախումներից հետո, որոշել է հակամարտության գոտուց տարհանել 33 388 մարդու, որից 19 հազարը՝ երեխաներ ու դեռահասներ են։

Այս մասին հայտնել է երկրի փոխնախարարներից Ալիզա Սոլթոնբեկովան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ղազախատաջիկական սահմանին իրավիճակի լարվելու մասին։ Տեղի էին ունեցել զինված բախումները, որի հետևանքով մահացել էր մոտ 40 մարդ, իսկ 100-ից ավելին՝ վիրավորվել։ Բախումների սկսվելու հենց նույն օրը կողմերը համաձայնել էին դադարեցնել կրակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ