«Թալիբան» արմատական շարժման մարտիկները թույլ չեն տալիս Աֆղանստանի քաղաքացիներին հասնել Քաբուլի օդանավակայան։ Այս մասին հայտնել է al-Arabiya հեռուստաալիքը:
Օգոստոսի 15-ին արմատական թալիբները բարձրացրել են իրենց դրոշը Քաբուլի նախագահական պալատի վրա՝ հայտարարելով, որ երկրում տեղի է ունեցել ժողովրդական ապստամբություն։ Միջազգային խոշոր խաղացողները անգամ չէին պատկերացնում, որ Քաբուլը կանցնի թալիբների վերահսկողության տակ։

