Աֆղանստանում իշխանություն զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալները փակել են մայրաքաղաք Քաբուլում գտնվող պատմական «Արիանա» կինոթատրոնը, որը գործում էր մի քանի տասնամյակ։ Նույն ճակատագրին են արժանացել քաղաքի մյուս կինոթատրոնները: Այս մասին ասվում է Associated Press-ի ռեպորտաժում:
«Արիանա»-ում ցուցադրվել են հնդկական և ամերիկյան մարտաֆիլմեր։ Թալիբները եզրակացրել են, որ դա հակասում է շարիաթի օրենքներին և փակել են կինոթատրոնը, որպեսզի վերաբացեն այն կրոնական քարոզչության համար:
Աշխատակիցները շարունակում են աշխատանքի գնալ՝ դրա վերաբացման հույսով, բայց չեն կարծում, որ իրենց թույլ կտան ժամանցային ֆիլմեր ցուցադրել։