fbpx
Հասարակություն

Արշալույս գյուղում տան տանիք է այրվել

Հուլիսի 8-ին, ժամը 10:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշալույս գյուղի 14-րդ փողոցում գտնվող 2 տան տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։55-ին, մարվել՝ 11։05-ին։ Մասամբ այրվել են տների տանիքները (մոտ 7 քմ և 2 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ