Իրավական

«Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան թուրքական ազգայնական թերթին

Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքցված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմը թիրախավորած թուրքական ազգայնամոլական Yeni Akit թերթին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Լրագրող-ուսումնասիրողներ Ալթան Սանջարի ու Սերհաթ Թեմելի նկարահանած ֆիլմը պատմում է Դիարբեքիրի Էղիլ շրջանի մուսուլմանացված հայերի մասին: «Թաքցված խաչի» շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսի 16-ին Դիարբեքիրումի քաղաքապետարանում:

Ազգայնամոլական թերթի հոդվածում ֆիլմը նկարահանողներին տրվել է «դավաճան» պիտակավորումը:

«PKK ահաբեկչական կազմակերպության համակիրները Թուրքիայի ներսում աջակցում են հայերին ցեղասպանության ենթարկելու մասին Թուրքիային ուղղված Արևմուտքի մեղադրանքներին: Ռեժիսոր Ալթան Սանջարը, ով ասում է, թե հայի թոռ է, իր նկարահանած «Թաքցված խաչ» ֆիլմով աջակցում է հայկական պնդումներին»,- ասվում է Yeni Akit հրապարակման մեջ:

Սանջարը Twitter-ում կատարած գրառմամբ հայտնել է, որ իրենք պատրաստվում են դատի տալ բացահայտ կերպով իրենց թիրախավորած ազգայնամոլական թերթին:

«Ցանկանում ենք, որ բոլորն իմանան, որ մեզ պատահելիք հնարավոր բոլոր բացասական իրադարձությունների մեղավորը Yeni akit-ն է»,- գրել է ֆիլմի ռեժիսորը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ