fbpx
Տնտեսություն

Ադրբեջանական AZAL-ը ՀՀ օդային տարածքով անցնելու համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ադրբեջանական ավիաուղիները հոկտեմբերի 6-ից քաղաքացիական թռիչքների համար սկսել են օգտագործել նաև Հայաստանի օդային տարածքը։

Դրա վերաբերյալ Sputnik-ը հարց է ուղղել Քաղավիացիայի կոմիտեին` կապված ադրբեջանական AZAL-ի կողմից ՀՀ օդային տարածքն օգտագործելու վճարների հետ։

Կոմիտեից հայտնել են, որ Հայաստանի օդային տարածքն օգտագործող ցանկացած ավիաընկերություն, այդ թվում՝ AZAL-ը, ՀՀ-ին վճարում են թռիչքների սպասարկման համար։

Վճարի չափի վերաբերյալ նշվել է, որ դա կախված է մի քանի գործակիցներից, մասնավորապես՝ օդանավի թռիչքային քաշից, ՀՀ օդային տարածքով իրականացվող թռիչքի ճանապարհից և ժամանակից, ինչպես նաև օդային ուղիների գանձումների մեծությունից։

Նշվել է նաև, որ սակագները հաստատուն են բոլոր ավիափոխադրողների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ