Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը:
Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»:
Հիշեցնենք, որ վիրավորում ստանալու պատճառով Ջալալ Հարությունյանը ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից, որի փոխարեն նույն պաշտոնում է նշանակվել Միքայել Արզումանյանը։