Տնտեսություն

Ո՞րն է տարվա ամենաթանկ մետաղը

Լիթիումի գները տարեսկզբից եռապատկվել են՝ ի տարբերություն արդյունաբերական մյուս մետաղների, որոնք «նստել են» համաշխարհային ռեցեսիայի սպառնալիքի պատճառով, գրում է «Իզվեստիան»։

2019 թվականից մինչեւ 2022 թվականը լիթիումի ընդհանուր սպառումը, որը հրատարակությունն անվանում է տարվա ամենաթանկ մետաղ, աճել է 2,1 անգամ՝ մինչեւ 670 000 տոննա կարբոնատ։ Հումքային ոչ մի այլ ապրանք նման թռիչք չի գրանցել։ Առաջիկա տարիներին կարող են շահագործման հանձնվել մինչեւ 600 000 տոննա ընդհանուր հզորությամբ հանքեր, ինչը մի փոքր պակաս է արտադրության ներկայիս մակարդակից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ